Ճերմակ զգեստ, եթերային կերպար․ Հասմիկ Խոջյանի նոր հրապարակումը

18:39   17 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր առօրյա, բնական, հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին մեղմ շպարով է, կրում է ամառային, ճերմակ զգեստ։ Հասմիկը հրապարակմանը կից գրառում չի կատարել, սակայն նրա հետեւորդներն ու երկրպագուները բազմաթիվ ջերմ խոսքեր են հղել նրան։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին դեղին տոպ էր կրում։ Նա արտահայտիչ շպար էր ընտրել. ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Հասմիկ Խոջյանը նախապատվություն էր տվել խոշոր աքսեսուարներին՝ ականջօղեր։ «Եկեք մեկնաբանենք միայն էմոջիներով։ Ո՞րն է քո ամենասիրելի էմոջին»,- երկրպագուներին էր դիմել դերասանուհին։



© NEWS.am STYLE