Տոպ, միդի կիսաշրջազգեստ․ Քայլի Ջենները՝ Մոնակոյում

19:19   17 օգոստոսի, 2019

22-ամյա Քայլի Ջենները շարունակում է իր հանգիստն անցկացնել Մոնակոյում։ Ռեալիթի շոուի աստղը երկրպագուների ու հետեւորդների հետ պարբերաբար կիսվում է եվրոպական ճամփորդության մասին պատմող կադրերով ու տեսանյութերով։

Այս անգամ ամենաերիտասարդ միլիոնատերը կիսվել է մի լուսանկարով, որում կրում է Versace ապրանքանիշի տոպով եւ կիսաշրջազգեստով։ Հանդերձանքը վարդագույն, դեղին եւ կանաչ գույների համադրությամբ է, որը շատ գեղեցիկ կերպով ընդգծում է հայտնի գեղեցկուհու կազմվածքը։

«Ոսկե ժամ, երջանիկ ժամ», - Instagram-ում գրել է Քայլին։

Ավելի վաղ օգտատերերը նշել էին, որ Ջենները վաղաժամ ծերացել է։ Ձեռնարկատերը սոցիալական ցանցերում լուսանկարներ էր հրապարակվել, որոնք արվել էին իտալական Պորտոֆինո քաղաքում իր ծննդյան 22-ամյակի օրը։ Նրա երկրպագուները նկատել էին, որ նա իր տարիքից մեծ տեսք ունի։



© NEWS.am STYLE