Ալինա Մարտիրոսյանի եւ Կարեն Արայանի ջերմ  լուսանկարը

19:41   17 օգոստոսի, 2019

Սոցցանցերի իր միկրոբլոգերում ակտիվ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը հաճախ է գրառումներ կատարում այս կամ այն քաղաքական, հասարակական հարցերի, խնդիրների ու երեւույթների մասին, պարբերաբար ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակում:

Դերասանուհին իր Instagram-ում  նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամուսնու՝ Կարեն Արայանի հետ։ Կադրում զույգը ջերմ գրկախառնված է։ Նրանք կրում են շատ համահունչ հագուստ՝ սեւ-սպիտակ երանգների։ Հրապարակմանը կից Ալինա Մարտիրոսյանը մեկնաբանություն չի կատարել։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր հմայիչ ու շքեղ կերպարում։ Կադրերում Ալինան սեւ, երեկոյան, երկարափեշ զգեստ էր կրում, նույն երանգի բարձրակրունկներ։ Նա վառ դիմահարդարմամբ էր եւ գեղեցիկ վարսահարդարում էր ընտրել։



© NEWS.am STYLE