Արմինկան ոճային կերպարում

21:39   17 օգոստոսի, 2019

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ում  նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ ու ոճային կերպարում։ Երգչուհին կրում է սպիտակ շապիկ, որը համադրել է վերնաշապիկի հետ։ Կերպարն ամողջացնում է ոճային արեւային ակնոցն ու վզնոցները։ «Ամառ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր շքեղ կերպարում. նա երկար, սպիտակ զգեստ էր կրում, որն ընգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին արտահայտիչ շպարով էր եւ պատկերված էր ելույթի ընթացքում։ Մեկնաբանություններում նա հետեւորդներին հարց էր ուղղել, որոնք չէին մոռացել հաճոյախոսություններ գրել նրան։ «Ազդեցիկ»,- մեկնաբանություններում գրել էին նրանք։



© NEWS.am STYLE