Անջելինա Ջոլին տնտեսում է երեխաների հագուստի եւ սնունդի վրա

23:37   17 օգոստոսի, 2019

44-ամյա դերասանուհի Անջելինա Ջոլին երեխաների դաստիարակության իր մեթոդով ուշադրություն է գրավել։ Հոլիվուդի աստղը որոշել է երեխաներին սովորեցնել ճիշտ ծախսել գումարը եւ բավականին կոշտ միջոց է ընտրել։

Բրեդ Փիթի նախկին կինը ցանկանում է երեխաներին սովորեցնել գնահատել գումարը։ Աստղը ժառանգների համար հազվադեպ է թանկարժեք իրեր գնում, նախընտրում է սեքընդ հենդի հագուստ։

«Այս վարքագծից հատկապես տուժում են Զախարն եւ Շայլոն։ Նրանք ընկերացել են դերասանուհի Միլլա Բոբբի Բրաունի հետ, որը միշտ նորաձեւ է հագնվում։ Իսկ Անջելինայի դուստրերը միշտ նույն հագուստով են», - կիսվել է Gossipcop-ի աղբյուրը։

Հայտնի դերասանուհին տնտեսում է ոչ միայն հագսուտի, այլ նաեւ սնունդի վրա։ Աստղային զույգի զավակները հազվադեպ են ուտում նրբահամ ուտեսներ։ Նրանք սնվում են սառեցված հոթ դոգերոց եւ պատրաստի ճաշերով, որոնք Էնջին պատվիրում է մի քանի դոլարով։



© NEWS.am STYLE