Հանդուգն կեցվածք․ «ՎԻԱ Գրա»-յի նախկին մեներգչուհի Նադեժդա Գրանովսկայան՝ կրքոտ կերպարում

16:28   18 օգոստոսի, 2019

Նադեժդա Գրանովսկայան՝ «ՎԻԱ Գրա»-յի նախկին սեւահեր մեներգչուհին, հետխորհրդային պետությունների բոլոր տղամարդկանց երազանքը, երկրպագուներին ուրախացրել է սեքսուալ ֆոտոշարքով։ 37-ամյա երգչուհին նաեւ դիզայներ է, նա ներկայացրել է սեփական ապրանքանիշի հագուստը։

«Գիտես, ի՞նչ եմ ես ուզում, միշտ ուզում։ Մթագնում, պայծառեցում, վերափոխում։ Խոսքեր, որոնք երբեք չես լսի եւ չես ասի։ Գոյություն չունեցող։ Հրեշավոր։ Հրաշք», - կադրերին կից Մարինա Ցվետաեւանյին ցիտել է Նադեժդան։

Հիշեցնենք, որ Meiher by Meiher ապրանքանիշի դիզայներական հագուստի առաջին հավաքածուն երգչուհին թողարկել է 2016թ․-ին՝ բացելով բուտիկ՝ Կիեւում։



© NEWS.am STYLE