Համաշխարհային հայտնություն վայելող դիջեյ Արմին Վան Բյուրենը ելույթ կունենա Երեւանում՝ Հանրապետության հրապարակում

10:22   18 օգոստոսի, 2019

Տեղեկատվական տեխոնոլոգիաների համաշխարհային կոնգրեսն (WCIT) այս տարի տեղի կունենա հոկտեմբերին՝ Երեւանում, որի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են սպասվում։  Այդ թվում՝ մշակութային։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կազմակերպիչները հայնեցին, որ Հանրապետության հրապարակում, հոկտեմբերի 6-ին ելույթ կունենա համաշխարհային հայտնություն վայելող դիջեյ Արմին Վան Բյուրենը՝ (Armin van Buuren) Հոլանդիայից, որը հանդիսանում է «Գրեմմի» մրցանակակիր, աշխատում է «տրանս» ոճում։

Վան Բյուրենը մեծ լսարան ունի ամբողջ աշխարհում, մոտ 40 միլիոն երկրպագու։ Նա իր ոճում միակ դիջեյն է, որը նոմինացվել է «Գրեմմի» մրցանակի։



© NEWS.am STYLE