«Տարիքիցդ ամաչի»․ 65-ամյա Լյուբով Ուսպենսկայայի լողազգեստով հրապարակումը  սարսափեցրել է օգտատերերին (վիդեո)

17:17   18 օգոստոսի, 2019

65-ամյա երգչուհի Լյուբով Ուսպենսկայան արտաքինի եւ տարիքի հետ կապված որեւէ բարդույթ չունի։ Երգչուհին իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որը հերթական քննադատությունների առիթ է հանդիսացել։ Ուսպենսկայան հոլովակում լողազգեստով է, իսկ դրան կից գրառումով կոչ է կանանց սիրել իրենց։ Ըստ հրապարակման երգչուհին իրեն «շոտ գեղեցիկ կին է համարում»։

View this post on Instagram

A post shared by Любовь Успенская (@uspenskayalubov_official) on

«Աղջիկներ, երբեք մի մոռացեք, որ ձեզնից յուրաքանչյուրն անհատականություն եք ւ յուրահատուկ։ Սիրեք ձեզ եւ այդ ժամանակ ձեզ կսիրեն շրջապատողները։ Մի կորցրեք ձեր հուսյը», - գրել է երգչուհին։ Նաեւ ցիտել է իր ստեղծագործությունից մի հատված․ «Գեղեցիկ կինը երեւում է հեռվից։ Շատ գեղեցիկ կինը երկար միայնակ չի մնա»։

Любовь Успенская на отдыхе

Կադրերը օգտատերերի մոտ սարսափ են առաջացրել։ «Արդեն պետք  է տարիքիցդ ամաչես», «Որքան տարիքով մեծ է կինը, այնքան ավելի է մերկանում, ինչու՞։ Լողազգեստով լուսանկարները գեղեցիկ են 20 տարեկանում», «Այսպիսի հրապարակումներն անթույլատրելի են։ Նույնիսկ ֆոտոշոքը չի օգնում»- գրել են երգչուհու հետեւորդները։

Любовь Успенская поделилась секретами красоты



© NEWS.am STYLE