Քվենտին Տարանտինոն հարցազրույց է անցկացրել Մարգո Ռոբիի` իր «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի հերոսուհու հետ

10:14   19 օգոստոսի, 2019

29-ամյա դերասանուհի Մարգո Ռոբին նկարահանվել է ավստրալական «Vogue»-ի սեպտեմբերյան համարի ֆոտոշարքի համար (նկարահանման համար պատասխանատու էր Մարիո Սորենտին)։ Իսկ դերասանուհու հետ հարցազրույց է անցկացրել անձամբ Քվենտին Տարանտինոն՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի ռեժիսորը, որում Մարգոն խաղում է Շերոն Թեյթի դերը։ Նրանք խոսել են այն մասին, որ Հոլիվուդում որոշ դերասաններից կարող է ավելի քան տասը տարի պահանջվել՝ աշխատանք ստանալու համար։ Իսկ մյուսների բախտը, հակառակը, բերում է, եւ նրանց գլխավոր դերի համար հաստատում են ընդամենը մի քանի ամիս անց։

Марго Робби снялась сразу для четырех обложек австралийского Vogue

«Դա Հոլիվուդի հրաշքն է: Ամեն ինչ այդքան արագ կարող է փոխվել»,- համաձայնել է Ռոբին: Նա նաեւ հիշել է` ինչպես է 2011թ.-ին Քվինսլենդից (նահանգ Ավստրալիայի հյուսիս-արեւելքում) ԱՄՆ տեղափոխվել «Պան Ամերիքան» հեռուստասերիալում Լորա Քեմերոնի կերպարի համար: 2008թ.-ի հունիսին նա սկսել է նկարահանվել «Հարեւաններ» սերիալում: Դոննա Ֆրիդմենի դերի համար նա երկու անգամ նոմինացվել է «Logie Awards» մրցանակի:

Марго Робби

«Հիշում եմ` ինչպես պրոդյուսերներն այնքան էլ ուրախ չէին` լսելով իմ շեշտադրությունը: Ես ծնունդով Քվինսլենդից եմ, եւ կ իմ շեշտադրությունն այքան ավստրալական էր, որ «Հարեւաններ»-ի պրոդյուսերները դիալեկտ մարզչի էին վարձել, որպեսզի նա սովորեցներ ինձ»,- Քվենտինին ասել է նա:

Марго Робби

«Այնպես որ դա Ամերիկա տեղափոխվելու մի մասն էր: Մինչ այդ ես կարծում էի, որ պարտադիր հարկավոր է ծնվել Հոլիվուդում կամ էլ այդ բնագավառում ինչ-որ մեկին ճանաչել»,- հավելել է նա:

Марго Робби

Աղբյուրը՝ Vogue Australia



© NEWS.am STYLE