Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը Գառնու տաճարից

20:45   19 օգոստոսի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը լուսանկար է հրապարակել, որն արվել է Գառնիում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին մուգ գույնի շապիկ է կրում։ Նա արտահայտիչ շպար է ընտրել, ընդգծված են շուրթերը։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը, որն, ի դեպ, կարելի է Աստղիկ Սաֆարյանի ոճի անբաժանելի մասը համարել։ «Գառնու տաճարում»,- մեկնաբանություններում անգլերենով գրել է երգչուհին, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարներում Աստղիկ Սաֆարյանը սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր սպիտակ պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր արեւային ակնոցն ու ականջօղերը։ Ոճային երգչուհին կադրերը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել նրան։



© NEWS.am STYLE