Տարիքը խոչընդոտ չէ ստեղծագործելու համար։ Սա ապացուցել են «Ձայնը 60+» նախագծի դեբյուտային եթերաշրջանի մասնակիցները։ Նախագծի հաջողությունից հետո դրա ղեկավարությունը որոշում է կայացրել այն կրկնել այս տարի։ Երաժշտական մրցույթին կրկին մասնակցություն են ունեցել մեծ սերնդի վոկալիստները, սակայն «կույր լսումներին» հասել են միայն նրանք, ովքեր հաջողությամբ հաղթահարել են ընտրական փուլերը, որոնք անց են կացվել ամբողջ ամռան ընթացքում, հայտնում է Starhit-ը:
«Ձայնը 60+» նախագծի երկրորդ եթերաշրջանի մարզիչներն են Պելագեան, Միխայիլ Բոյարսկին, Լեւ Լեշչենկոն եւ Վելերիան։ Այս մասին հայտնել է «Առաջին ալիքի» մամուլի ծառայությունը՝ նշելով, որ Վալերիան եւ Բոյարսկին դեռ երբեք մրցույթի մարզիչ չեն եղել։
«Մեր մասնակիցների ետեւում կյանքն է։ Եվ այն, որ նրանք գալիս են՝ պատմելու այն մասին, թե ինչ է իրենց անհանգստացնում՝ ամեն ինչ տեղավորելով երգի կարճ ֆորմատում, արժանի է հարգանքի։ Կարո՞ղ եք պատկերացնել, որ մեր վոկալիստների տարիքային դիապազոնը 60-90 է»,- նշել է նախագծի պրոդյուսեր Յուրի Ակսյուտան։
Քասթինգին մասնակցել են ոչ միայն Ռուստաստանի բնակիչներ, այլեւ նախագծի երկրպագուներ Բաքվից, Թել Ավիվից, Դյուսելդորֆից եւ նույնիսկ Նյու Յորքից։ Նախագծի հեղինակները նշում են, որ բոլոր հերոսներն իսկական պրոֆեսինոնալներ են, որոնք ներկայացնում են երաժշտակական ուղղությունների եւ ժանրերի ամբողջ բազմազանությունը։
Նախորդ տարի մասնակցիների շարքում էին բազմաթիվ հայտնիներ։ Օրինակ՝ Լեոնիդ Ագուտինի թիմում հայտնվեց նրա հայրը՝ 83-ամյա Նիկոլայ Պետրովիչը։ «Լյոնյան սկզբունքային է, նա տանել չի կարողանում կեղծ նոտաներ։ Եթե ամեն ինչ վատ է արված, չի պտտվի, եթե լավ՝ հաստատ կպտտվի։ Որպես հայր՝ ես խիստ եմ, բայց որպես աշակերտ՝ ջանասեր»։