«Խարլամովն աչքով է տվել». Քրիստինա Ասմուսը բողոքել է արձակուրդի վատ հետեւանքներից

14:16   19 օգոստոսի, 2019

Ռուս դերասանուհի Քրիստիա Ասմուսը սոցիալական ցանցում հայտնել է, որ Մալդիվյան կղզիներում երկուշաբաթյա հանգիստն իրեն բազմաթիվ տհաճություններ է պատճառել։

Comedy Club-ի անդամ Գարիկ Խարլամովի կինը լուսանկար է հրապարակել հանգստից, որում կարճ շորտ եւ սպիտակ վերնաշապիկ է կրում։ «Առաջին անգամ հիմնովին այրվել եմ, կտրվածք ստացել, հիվանդացել, գիրացել հինգ կիլոգրամով։ Կարճ ասած, հանգիստը հաջողվել է»,- գրել է Քրիստինան։

Картинки по запросу Кристина Асмус на Мальдивах

Նա հայտնել է, որ անկախ տհաճ իրավիճակներից՝ Մսկվա վերադարձել է «երջանիկ ու հանգստացած»։

Երկրպագուները կարեկցել են Ասմուսին, սակայն սկսել են կատակել այն մասին, որ հանգիստը ձախողվել է, քանի որ նա տանն է թողել ամուսնուն՝ Գարիկ Խարլամովին։ «Եթե Գարիկը Ձեզ հետ լիներ, ոչինչ տեղի չէր ունենա», «Գարիկն է աչքով տվել», «Դա այն պատճառով է, որ Խարլամովը տանն է մնացել»։



© NEWS.am STYLE