Վառ շպար, աքսեսուարներ. Լիլուի նոր լուսանկարը

18:43   19 օգոստոսի, 2019

Երգչուհի Լիլուն, որը բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ ամառային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարկված լուսանկարում Լիլուն պուտավոր հագուստ է կրում, որը համադրել է խոշոր ականջօղերի ու նուրբ վզնոցի հետ։ Կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը, որի հեղինակը, ինչպես նշել է երգչուհին, հենց ինքն է։ Լուսանկարի վրա առկա է նաեւ գրություն, որ լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լիլուն լուսանկար էր հրապարակել Հռիփսիմե Հակոբյանի հետ։ Երկու երգչուհիները վառ կերպարում էին։ Նրանք մուգ գույնի բլուզ էին ընտրել եւ արտահայտիչ շպար։ Երկու երգչուհիներն էլ կերպարն ամբողջացրել էին վզնոցով։ Օգտատերերը դրական մեկնաբանություններ էին թողել։ «Գեղեցկուհիներ»,- գրել է նրանցից մեկը։



© NEWS.am STYLE