Բոգոմոլովը հայտնել է Քսենիա Սոբչակին կինոյում նկարահանելու ցանկության մասին

22:12   19 օգոստոսի, 2019

Ռուս ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը հայտարարել է իր կինոնախագծում լրագրող Քսենիա Սոբչակի հետ որպես դերասանուհի աշխատելու պատրաստակամության մասին։ Այս մասին նա նշել է «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում։

«Եթե Քսենիան ցանկանար, մեծ հաճույքով նրա հետ կաշխատեի որպես դերասանուհի։ Իրականում Քսենիային շատ ընդունակ մարդ եմ համարում։ Անկեղծ։ Նա բազմակողմանի զարգացած է, տաղանդավոր, ամբիցիոզ։ Կարծում եմ՝ առջեւում նրան շատ բան է սպասվում»,- նշել է Բոգոմոլովը։

Ռեժիսորը հստակեցրել է, որ այս պահին Սոբչակի հետ համատեղ ստեղծագործական ծրագրեր չունի։

Картинки по запросу богомолов собчак

Նա ընդգծել է, որ հեռուստահաորդավարուհու հետ, որի հետ սիրավեպ ունի, կարող էր աշխատել կինոյում, բայց ոչ թատրոնում. «Թատրոնը յուրահատուկ ոլորտ է։ Այստեղ պատրաստվելու այլ, ավելի երկար շրջան է պահանջվում»։

Ավելի վաղ՝ օգոստոսին, Բոգոմոլովը սեր է խոստովանել Սոբչակին։ Հունիսին նա պաշտոնապես բաժանվել է դերասան Մաքսիմ Վիտորգանից։



© NEWS.am STYLE