«Ես նրան եմ պարտական կարիերայիս համար». Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել Փերիս Հիլթոնից

19:11   19 օգոստոսի, 2019

2004թ.-ին, երբ Քիմի մասին դեռ ոչ ոք չգիտեր, նա աշխատում էր որպես Փերիս Հիլթոնի օգնական. նրանք միասին երեկույթների էին մասնակցում, նորաձեւ միջոցառումների եւ լավագույն ընկերուհիներ էին։ Իհարկե, ավելի ուշ, երբ Քիմի կարիերան աճ գրանցեց, նրանք վիճեցին ու հին վիրավորվածությունը մոռացան միայն տասը տարի անց։ Վերջերս նրանք հաշտվել են, իսկ Քիմը նկարահանվել է ընկերուհու տեսահոլովակում։

«Keeping Up With The Kardashians» իրապատում շոուի նոր թողարկման թիզերում Քիմը խոստովանել է. տեսահոլովակում նկարահանվելն իր համար հեշտ չի եղել, քանի որ «ստիպված է եղել ընկերուհու համար ժամանակ գտնել խիտ աշխատանքային գրաֆիկի պայմաններում եւ աշխատել ամբողջ գիշեր»։

«Ես, իսկապես, պատրաստ եմ, նրա համար ամեն ինչ անել։ Նա պարզապես ինձ տվել է իմ կարիերան, եւ ես դա շատ լավ գիտեմ»,- ասել է Քարդաշյանը։ Քլոեն քրոջը գովել է հավատարմության եւ համետսության համար։ Նա նկատել է, որ ոչ բոլորը կարող էին խոստովանել, որ իրենց կարիերայի համար ուրիշին են պարտական։ Քիմի այդ արարքն, իսկապես, ազնիվ է։

Տպավորված քրոջ քայլով, որը նկարահանվում է շոում, հոգ տանում երեխաների մասին, պատրաստվում փաստաբան դառնալ եւ կոսմետիկայի բիզնես զարգացնում, Քլոեն հայտարարել է. «Շատ մարդիկ չէին ասի. «Ես նրան եմ պարտական կարիերայի համար»։ Նրանք կվկայակոչեին իրենց խելահեղ գրաֆիկը եւ ցույց կտային, որ ավելի հայտնի են դարձել»։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE