Էմիլի Ռատակովսկին էքստրեմալ բիկինիով ցույց է տվել կուրծքը (վիդեո)

23:15   19 օգոստոսի, 2019

Սուպերմոդել, մերկ ֆոտոշարքերի աստղ Էմիլի Ռատակովսկին երկրպագուներին ուրախացրել է հերթական վառ տեսանյութով։ Դրանում նա լողազգեստ է կրում, որը հազիվ է ծածկում կուրծքը։  

«Ամռան ամենաշոգ օրերը»,- կարճ հոլովակը մակագրել է Ռատակովսկին, որը նա հրապարակել է Instagram-յան էջում։ Մոդելի երկրպագուները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել ու հիացել նրա գեղեցկությամբ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Emily Ratajkowski (@emrata)

Շատերը գնահատել են Էմիլիի իդեալական արեւայրուքը։ «Տեսանյութը դիտեցի 400 անգամ։ Հիպնոսացնող է», «Եթե Աստված ինչ-որ մեկին ստեղծել է բիկինի կրելու համար, դա դու ես», «Ինձ շատ է դուր գալիս քո մաշկը։ Դու մի՞շտ ես արեւի ճառագայթների ներքո։ Ինչպե՞ս է քեզ հաջողվում այսպիսի արտաքին տեսք պահտպանել»,- մեկնաբանություններում գրել են նրանք։

«Անհետացածը» ֆիլմի դերասանուհին նաեւ ակնարկե է, որ որեւէ հատուկ դիետայի չի հետեւում։ Մոդելը լուսանկարվել է՝ ձեռքին պիցցա բռնած։ Նա դեղին զգեստ է կրել, որը խորը լանջաբացվածք ունի։ Էմիլին նախապատվություն է տվել բնական տեսքին՝ ներկելով միայն խիտ հոնքերը։

Կերպարի գլխավոր շեշտադրումը վառ աքսեսուարներն էին։ Ֆոտոմոդելն ընտրել է ոսկեգույն ականջօղեր եւ վզնոցներ։ Կախազարերից մեկի վրա փակցված է նրա լուսանկարը ամուսնու՝ 32-ամյա Սեբաստյան Բեար ՄաքՔլարդի հետ։ «Ես սիրում եմ պիցցա»,- նշել է Էմիլին։

Լուսանկարները՝ GQAustralia, Instagram 



© NEWS.am STYLE