«Եվ թող ամբողջ աշխարհը սպասի». Անահիտ Սիմոնյանի ջերմ լուսանկարը Հայկոյի ու որդու հետ

23:48   19 օգոստոսի, 2019

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որն արվել է հանգստի ընթացքում։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված է ամուսնու՝ երաժիշտ Հայկոյի եւ որդու՝ Արմանի հետ։ Աստղային ծնողները կադրում ջերմ համբուրում են որդուն։ «Եվ թող ամբողջ աշխարհը սպասի»,- այս գրությամբ է ուղեկցվում սոցիալական ցանցում արված հրապարակումը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Անահիտ Սիմոնյանը ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Նա կրում էր բաց երանգի լողազգեստ, արեւային ակնոց։ Լուսանկարն արվել էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Հրապուրիչ կադրին կից Անահիտը մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE