Սիլվա Հակոբյանը՝ մեղմ կերպարում

22:44   19 օգոստոսի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը, որն օրեր առաջ առաջին անգամ մայր է դարձել, նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Սիլվան զոլավոր շապիկ է կրում։ Նա նուրբ շպար է ընտրել եւ պարզ սանրվածք։ «Բոլորիս լավ օր»,- մեկնաբանությունների հատվածում գրել է նա։

Օրեր առաջ Սիլվա Հակոբյանը ջերմ ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Կադրում Սիլվայի ամուսինը մեղմ համբուրում էր փոքրիկին։ «Հայրիկի սերը», «Միլա»,- այս հեշթեգերն էր օգտագործել երիտասարդ մայրիկը։ Սեւ-սպիտակ լուսանկարի վրա առկա էր նաեւ «սիրում եմ իմ հայրիկին» գրությունը։



© NEWS.am STYLE