Պլյուս չափի հայտնի մոդել Էշլի Գրեմը մերկացել է եւ ցույց տվել՝ ինչպես է մարմինը փոխվել հղիության ընթացքում

11:11   20 օգոստոսի, 2019

Պլյուս չափի հայտնի մոդել Էշլի Գրեմը եւ նրա ամուսինը՝ Ջասթին Էրվինը, հայտարարել են, որ սպասում են առաջնեկի ծնունդին։

Эшли Грэм и Джастин Эрвин

Մոդելն այդ նորությունը երկար ժամանակ թաքցնում եր երկրպագուներից, սակայն այժմ արդեն լուսանկարներ է հրապարակում եւ ցույց տալիս՝ ինչպես է փոխվում իր մարմինը։ Instagram-յան էջում Գրեմը ցույց է տվել մերկ մարմնի մի հատվածը։

Լուսանկարում Գրեմը լայն հանրությանը ցույց է տվել ճարպային կուտակումները որովայնի եւ ձգվածքներն ազդրերի հատվածում՝ ծածկելով կուրծքը։ «Նույնպիսի, բայց ամեն դեպքում, մի փոքր տարբեր»,- հրապարակումը մակագրել է մոդելը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от A S H L E Y G R A H A M (@ashleygraham)

Գրեմը նաեւ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կիպ զգեստով։ Նրա կազմվածքը բոլորովին էլ իդեալական չէ, սակայն Էշլին չի ամաչում։ Կարծում ենք՝ առաջին հղիության ընթացքում նրա դեռ շատ լուսանկարներ կտեսնենք։

Эшли Грэм



© NEWS.am STYLE