Օգտատերերը տարակուսած են Անժելիկա Ռեւայի թանկարժեք մանկական հագուստի պատճառով

10:13   20 օգոստոսի, 2019

Ալեքսանդր Ռեւայի կինը՝ Անժելիկան, դարձել է մանկական հագուստի դիզայներ եւ սեփական արտադրության հավաքածու թողարկել։ «Դրանք շքեղ զգեստներ են»,- հայտարարել է նա։

Առաջին հավաքածուն թողարկվել է ռուսական պրեմիում դասի մանկական դիզայներական հագուստի «L’erede» ապրանքանիշի հետ համագործակցության արդյունքում։ Առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել ավելի վաղ՝ մոսկովյան նորաձեւության շաբաթի՝ Mercedes-Benz Fashion Week-ի ընթացքում։  

Анжелика Ревва

Այժմ հագուստը կարելի է գնել Մոսկվայի Գլխավոր ունիվերսալ խանութում, սակայն հագուստի եւ աքսեսուարների գները չափազանց բարձր են թվացել օգտատերերին։

«Շոումենի կինը՝ Անժելիկա Ռեւան, ըստ ամենայնի, լուրջ կին է, քանի որ միայն լուրջ կանանք կարող են սեփական արտադության մանկական հագուստի վրա 70-80 հազար ռուբլու գնապիտակ փակցնել»,- գրում է «Триколор»-ը՝ վկայակոչելով Telegram-ի «Антиглянец» ալիքը։

Նշենք, որ Ռեւայի ապրանքանիշն անվանվել է ի պատիվ երկու դուստրերի։



© NEWS.am STYLE