Հոնգկոնգում կոչ են արել բոյկոտել «Մուլան»-ի ռեմեյքը

13:12   20 օգոստոսի, 2019

Դերասանուհի Լյու Իֆեյը, որը «Մուլան»-ի ռեմեյքում մարմնավորել է գլխավոր կերպարին, աջակցել է հոնգկոնգյան ուժայիններին բողոքի ակցիաների դեմ պայքարում։ Նա հրապարակել է People’s Daily թերթի լուսանկարներից մեկը՝ գրելով, որ «աջակցում է հոնգկոնգյան ոստիկանությանը, եւ այժմ յուրաքանչյուրը կարող է ծեծել իրեն»։ Իֆեյն այս կերպ արձագանքել է չինացի լրագրող Ֆու Գոխոյին ծեծի ենթարկելուն։ Նա հավելել է, որ ստեղծված իրավիճակը «խայտառակություն է Հոնգկոնգի համար», գրում է BBC-ն։

Չինարեն արտահայտությունը մեջբերում է «Գլոբալ թայմս» հրատարակության լրագրողից, որի վրա ավելի վաղ Հոնգկոնգի օդանավակայանում հարձակվել էին ցուցարարները՝ նրան կասկածելով ուժայինների հետ կապ ունենալու մեջ։

Դերասանուհուն մեղադրել են ոստիկանական դաժանության աջակցելու մեջ եւ առաջարկել բոյկոտել «Մուլան»-ի սպասվող ռեմեյքը։ Twitter-ում #BoycottMulan հեշթեգով արշավ է սկսվել։

Посмотреть изображение в Твиттере

Հունիսին Հոնգկոնգում զանգվածային ցույցեր են սկսվել ընդդեմ օրենսդրական փոփոխությունների, որոնք իշխանություններին թույլ են տալիս կալանավորներիին եւ կասկածյալներին հանձնել Չինաստան, Մակաո, Թայվան։ Ցույցերի պատճառով հատուկ վարչական շրջանը դադարեցրել է օրենսդրական նախագծի քննարկումը։

Ակցիաների ընթացքում ցուցարարները պատանդ են վերցրել լրագրողի, որը հայտարարել է, որ աջակցում է ոստիկանության աշխատանքին։ Նրան կապել են ու մի քանի ժամ շարունակ ծեծի ենթարկել։ Ավելի ուշ Ֆու Գոխոյին ազատել է ոստիկանությունը։



© NEWS.am STYLE