Կարծես թե ամեն ինչ լուրջ է. Մայլի Սայրուսը մորը ծանոթացրել է ընկերուհու հետ

15:13   20 օգոստոսի, 2019

Նախորդ շաբաթ ինսայդերները հայտնել էին, որ Մայլի Սայրուսի եւ Լիամ Հեմսվորթի ընտանիքները նրանց համոզում են չշտապել ամուսնալուծության հարցում եւ հարաբերություններին եւս մեկ հնարավորություն տալ։ Պապարացիները ցրել են այդ տեղեկությունները՝ երգչուհուն նկատելով մայրիկի եւ սիրելիի՝ Քեյթլին Քաթրերի հետ, հայտնում է E!News-ը։ Նրանք միասյն ընտրել են Լոս Անջելեսի նորաձեւ հաստատություններից մեկում։

«Մայլին եւ Քեյթլինը ժամանակ էին անցկացնում Տիշի տանը, ապա որոշել են լանչի գնալ Արեւմտյան Հոլիվուդում գտնվող Soho House-ում։ Երեքն էլ եղել են Տիշի մեքենայում եւ ցրուցել են ինչ-որ բանի մասին։ Հաստատությունում նրանք մոտ երկու ժամ են անցկացրել, ինչից հետո անմիջապես տուն են վերադարձել»,- պատմել է հրատարակության աղբյուրը։

Երեքն էլ առօրյա հագուստ են կրել։ Մայլին սպիտակ տոպ եւ կապույտ ջինսե է կրել, իսկ նրա մայրը՝ մոխրագույն շապիկ եւ կապույտ ջինս։ Քեյթլին Քարթերին լուսանկարել են սպիտակ շապիկով եւ երկար վարդագույն շրջազգեստով։

Լուսանկարները՝ BACKGRID



© NEWS.am STYLE