Իսկ ինչո՞վ ես ցանկանում պարծենալ դու․ Սոբչակը «մերկացրել է» իրեն եւ ինստագրամի աստղերին

22:23   20 օգոստոսի, 2019

Հաղորդավարուհի Քսենիա Սոբչակն իր Instagram-ում պատմել է հոգեբանի հետ հանդիպման եւ բարձրաշխարհիկ կերպարների անձնական էջերի վերլուծության մասին։ Նա վստահ է, որ նրա բոհեմային ծանոթների մեծ մասը սոցցանցերում ցուցադրում է այն, ինչով ցանկանում է պարծենալ, սակայն նրանք այդ ամենը չունեն։

View this post on Instagram

A post shared by Ксения Собчак (@xenia_sobchak) on

«Եթե ինչ-որ մեկը խնդրում է մեկնաբանել իր ոտքերը, նշանակում է՝ խիստ մտահոգված է իր կազմվածքով, ինչ-որ մեկը ցանկանում է խելացի երեւալ եւ գրում է կարդացած գրքերի ցուցակը, ինչ-որ մեկը դժգոհ է իր անձնական կյանքից, ինչ-որ մեկը վախենում է ծերությունից, - եզրակացնում է Սոբչակը՝ կոչ անելով իր հետեւորդներին չնայել լուսանկարներին, այլ դրանց ենթատեքստին։ - «Բարձրաշխարհիկ» ծանոթներիս մեծամասնության ինսթագրամը կապված չէ աշխատանքի, այլ՝ ազատ ժամանակի հետ, ինչով էլ ցանկանում են պարծենալ, սակայն, իրականում, նրանք դա չունեն։ Ու, եթե այս տեսանկյունից դիտարկել «ուրախ նկարը», ապա միանգամից երեւում է՝ ով է խնդրում մեկնաբանել իր ոտքերը եւ գրում կարդացած գրքերի ցանկը։ Յուրաքանչյուր լուսանկար հետապդնում է մեսիջ»։ Սակայն այն չէ, ինչ լուսանկարում է»․․․ Նա օրինակ է բերում իր տեսանյութը, որում հանգիստն է վայելում նավի վրա՝ ձգտելով ռոմանտիկ եւ երկարաոտ երեւալ, սակայն իրականում այդ ժամանակ նա Մոսկվայում է։ «Ոտքերս այնպես են նկարած, որպեսզի ավելի երկար երեւան, ռոմանտիկ աղջիկ էլ ինձ չես անվանի, բայց այստեղ ես ջանում եմ ցուցադրել հենց դա։ Հետաքրքի՞ր է այս կերպ նայել սեփական լուսանկարներին»․․․

Չե՞նք համարձակվում սոցցանցերում արված մեր հրապարակումներին մետոնալ այս տեսանկյունով եւ խոստովանել սեփական թուլությունները։

Նշենք, որ վերջերս հայտնի է դարձել, որ Քսենիա Սոբչակն ու նրա նոր սիրեցյալը՝ ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը կամուսնանան սեպտեմբերին․․․



© NEWS.am STYLE