«Հանգստի մեկնելիս 52 լողազգեստ եմ վերցնում». գրավչության գաղտնիքներ Թինա Կունակիից

18:41   20 օգոստոսի, 2019

Թինա Կունակին աշխարհի ամենասեքսուալ  մոդելներից է։ Ֆրանսիացի 52-ամյա դերասան Վենսան Կասելի կինը կիսվել է գրավիչ լինելու գաղտնիքներով։

«Ես հավատում եմ, որ կինը հիասքանիչ է, երբ նա իրեն ամբողջությամբ ընդունում է եւ երբ երջանիկ է։ Սեքսուալության իմ գաղտնիքը դրա մասին որքան հնարավոր է քիչ մտածելն է»,- նշել է 22-ամյա Կունակին։

Թինայի լայֆհաքերից մելկը. նա պաշտում է ֆոտոշարքեր կազմակերպել ծովի մոտ եւ արեւայրուք ընդունում՝ միայն պաշտպանիչ միջոց օգտագործելով։ Թինան նշել է, որ լողափը գերադասում է լողավազանից։

Նա բազմաթիվ լողազգետներ ունի։ «Քանի՞ բիկինի կա իմ ճամպրուկում։ Եթե անկեղծ, ապա 52։ Քանակը կախված է նրանից, թե որքան ժամանակով եմ ես մեկնում։ Ավելի ճիշտ, եթե մեկ ամսով Բրազիլիա եմ մեկնում, հաստատ 52-ից պակաս չեմ վերցնի»,- Թինայի խոսքերը մեջբերել է Elle-ը։

Կունակին ապրիլին մայր է դարձել, նրանք դստերն Ամազոնի են անվանել։ Թինան առաջին անգամ է մայր դարձել, իսկ Վենսանը՝ երրորդ։ Դերասանը երկու դուստր ունի, որոնք լույս աշխարհ են եկել Բելուչիի հետ ամուսնության ընթացքում։

Եվ նույնիսկ հղիության ընթացքում Թինան երկրպագուներին ուրախացնում էր լողափնյա ֆոտոշարքերով՝ կազմվածքը ցույց տալով անկեղծ լողազգեստներով։ Ավելին, նա կարող էր հեշտությամբ մերկանալ։



© NEWS.am STYLE