«Երեկոյան զբոսանք աղջկաս հետ». Սիլվա Հակոբյանի նոր լուսանկարը

11:45   20 օգոստոսի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված է դստեր հետ զբոսանքի ընթացքում։ Հիշեցնենք՝ երգչուհու դուստրը լույս աշխարհ է եկել օրեր առաջ, նրան տվել են Միլա անունը։ «Երեկոյան զբոսանք աղջկաս հետ»,- մեկնաբանություններում գրել է Սիլվա Հակոբյանը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սիլվան զոլավոր շապիկ էր կրում։ Նա նուրբ շպար էր ընտրել եւ պարզ սանրվածք։ «Բոլորիս լավ օր»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր նա։



© NEWS.am STYLE