«Աննան յուրահատուկ է, ամեն ինչով գրավել է ինձ». Վլադիմիր Արզումանյանի նշանադրության ֆոտոշարքն ու մանրամասները

14:25   20 օգոստոսի, 2019

«Ի՞նչ անեմ, չգիտեմ, որ նա ինձ բարեւ տա եւ իմանա, որ սիրում եմ իրեն: Մամա, դե ասա հիմա»` տարիներ առաջ 12-ամյա պատանու այս հարցադրումը այլեւս անցյալում է...

«Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հայ մասնակից ու հաղթող Վլադիմիր Արզումանյանը վաղուց գտել է իր միակին. հուլիսի 30-ին Վլադիմիրը նշանադրվել է սիրելիի` Աննայի հետ: 21-ամյա երգիչն իր կյանքի նշանակալից իրադարձության ֆոտոշարքը տրամադրել է NEWS.am STYLE-ին եւ մանրամասներ պատմել ընտրյալի եւ արարողության մասին:

Վլադիմիրն ու Աննան երեք տարուց ավել է, ինչ շփվում են: Երգչի սիրելին սովորում է Հայ-ռուսական համալսարանում. «Ի դեպ, նրա մոտ էլ է ստացվում երգել»,-ասում է Վլադիմիրը:

«Առաջին անգամ Աննային տեսել եմ Ստեփանակերտի հրապարակում. միանգամից սիրահարվեցի... Աննան յուրահատուկ է, ամեն ինչով գրավել է ինձ»,-անկեղծանում է երգիչը:

Երիտասարդ զույգի նշանադրության խնջույքը կայացել է Շուշիում` հարազատ մարդկանց շրջապատում: Վլադիմիրն ասում է` հարսանիքի հարցում դեռ չեն շտապում` «Աստված առաջ»: Հարցին` արդյոք Աննան չի՞ խանդում մասնագիտությամբ երգիչ իր ընտրյալին, Վլադիմիրը պատասխանում է,-«Խանդ, իհարկե, կա, բայց ավելի շատ վստահություն կա Աննայի կողմից»:

Ի դեպ, Աննան ունի Վլադիմիրի երգացանկից իր նախընտրած երգը, որը կոչվում է «Իմս»: Երգչի խոսքով` այն շուտով կներկայացվի հանրության ուշադրությանը:

«Հուսով եմ այն կսիրվի»,-ասում է նա` չբացառելով, որ առաջիկայում կներկայացնի նաեւ իր եւ Աննայի սիրո պատմությանը նվիրված ստեղծագործություն` «Մոտ ժամանակներս սպասեք նորությունների»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE