Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից

14:01   20 օգոստոսի, 2019

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից, «Ինտերֆաքս»-ին հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանը։ Նրա խոսքով՝ դերասանն իրեն նորմալ է զգում եւ լավ տրամադրություն ունի։

Армен Джигарханян

Ավելի վաղ նա հայտնել էր, որ դերասանը պլանային պրոֆիլակտիկ բուժում էր ստանում, նրա վիճակը գնահատվում էր նորմալ։

Армен Джигарханян

Ջիգարխանյանը Մոսկվայում հոսպիտալացվել է օգոստոսի 14-ին։ Այդ ժամանակ որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ արտիստը սրտի վիրահատության է ենթարկվել, սակայն Սողոմոնյանը հերքել է այդ տեղեկատվությունը։

Լուսնկարները՝ «ՌԻԱ Նովոստի»՝ Ռամիլ Սիտդիկով, Վլադիմիր Տրեֆիլով



© NEWS.am STYLE