Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը Դուեյն Ջոնսոնին շնորհավորել է «հայկական կլան» մուտք գործելու առիթով

16:31   20 օգոստոսի, 2019

Հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնն աշխարհի բոլոր հայերի համար արդեն երկար տարիներ «հայ փեսա է», ինչպես Քանյե Ուեսթը։ Սակայն ինչպես պարզվել է, նա «հայկական կլան» մուտք է գործել միայն երեկ՝ սիրելիի՝ Լորեն Հաշիանի հետ պաշտոնական ամուսնությունից հետո։

«Բարի գալուստ մեր հայկական կլան։ Ժայռը պատվավոր հայ է»,- Twitter-ում գրել է Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը՝ հրապարակելով ընկերոջ կյանքում ուրախալի իրադարձության մասին տեղեկատվությունը։

Ավելի վաղ Դուեյնն Instagram-յան էջում հրապարակել էր Լորեն Հաշիանի հետ ամուսնական արարողության լուսանկարները եւ հայտնել, որն այն տեղի է ունեցել օգոստոսի 18-ին Հավայան կղզիներում։ Մեկնաբանություններում դերասանին շտապել էին շնորհավորել նրա կոլեգաներն ու ընկերները, այդ թվում կատակերգու Քեւին Հարթը, մարզիկ Թոմ Բրեյդին, դերասանուհիներ Քարեն Գիլանը եւ այլք։ Զույգը դաստիարակում է երկու դուստրերին։



© NEWS.am STYLE