«Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ՝ չգնալով կոմպրոմիսի». Նազենի Հովհաննիսյան

20:01   20 օգոստոսի, 2019

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։ Մեկնաբանությունների հատվածում նա կիսվել է իր մտքերով։ Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Նազենի Հովհաննիսյանը սեւ, երկար զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմածքը։

«Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ` չգնալով կոմպրոմիսի: Դժվար է լինել ու մնալ ներկայանալի ամեն պահի. ավելի դժվար է ամեն վայրկյան նոր բան սովորել ու զարգանալ, ինքնակրթվել ու անընդհատ ձեռք բերել նոր մասնագիտացում կամ որակավորում:

Դժվար է չհիասթափվել ու թեւաթափ չլինել: Դժվար է անընդհատ ապացուցել, որ դու լավ մասնագետ ես ու նաեւ փորձառու, տարիների աշխատանքային փորձով աշխատող, որը պատասխանատու է ամեն իր քայլի կամ խոսքի համար: Դժվար է համատարած արհեստականության մեջ պահել իրական դեմքդ ու չվախենալ թերություններով լի, բայց քո մարմնից ու դեմքից (ու բացարձակ միեւնույն է, թե ով ինչ վիրահատություն է ինձ վերագրում։ 15 տարեկանից դա է, որ լսում եմ...): Դժվար է հաշտ ապրել ինքդ քեզ հետ, բայց անհնարին է խաբել ինքդ քեզ: 

Աշխարհը ագրեսիվ է ուժեղ ու ինքնաբավ մարդկանց նկատմամբ` ՄԱՆԱՎԱՆԴ ԿԱՆԱՆՑ. բոլորն ուզում են տեսնել կողքից «մեկին» կամ «արդարացնել» հաջողությունները ծանոթ- բարեկամ-առաջտանողներով..., իսկ ես գիտեմ մի բան. կարիերա գոյություն չունի իրականում, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ Պրոցեսի ու զարգացման անընդհատ` շարունակական գոյություն: Ուրիշի հաջողությունը չի՛ կարող երբեք լինել ձեր անհաջողության պատճառ... ձեր կամուկացի կամ տարբեր լինելու վախերն են անհաջողությանը միս ու արյուն տալիս, հաջողությունն ընդամենը շատ փոքր, երբեմն պրիմիտիվ թվացող, բայց եւ շատ կարեւոր գործողությունների ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է: 

Ապրեք ձեր ուզած ու երազած գոնե մի քանի պահը. դրանք են ուժ ու «երակ» տալիս մեր կյանքին, գոնե մի քիչ նվիրվեք ինքներդ ձեզ, սիրելի, սքանչելի աղջիկներ, դուք էնքան շատ բան եք անում բոլորի համար, իսկ ստանում եք անընդհատ քննադատություն ձեր, ձեր մտերիմների կամ հասարակության կողմից: Հաջողակն ինձ համար ինքն իր հետ ՀԱՇՏ ապրող մարդն է, նախկինում ավելի հաշտ էի, հիմա նորից վերագտնում եմ, կյանքն է հա ուզում գցել ուղեծրից, բայց դե ես չեմ հանձնվում: Ասածս ինչ է. որեւէ բան, որ մենք անում ենք, արդյունք է տալու` ուշ թե շուտ: Երբեք չհուսահատվեք: Այսքանը։ (Նազենի Հովհաննիսյան. հատված... հեղ. իրավունքները` պաշտպանված)»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Նազենին կապույտ զգեստ էր կրում։ Իտալիայի գեղեցիկ բնապատկերի ֆոնին արված կադրի մեկնաբանություններում նա նշել էր, որ հանգստի ընթացքում կարոտում է Հայաստանը։ «Բարի լույս... Աշխարհի գեղեցկությունների մեջ միեւնույն է, միշտ փնտրում ես քոնը... Վեզուվն ինձ հիշեցրեց Արարատը... ես հանգստի ընթացքում եմ կարոտում Հայաստանը (Արարատն էլ ինձ համար Հայաստանինն է), բա դրսում ապրողները ոնց են կարոտում... կարող եմ պատկերացնել... Թող այս առավոտը յուրաքանչյուրին սփոփանք բերի ու տաք ժպիտներ»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE