Վոլոչկովան ռուս աստղերին խորհուրդ է տվել «կարգի բերել գեր մարմինները»

23:13   20 օգոստոսի, 2019

Ռուս բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան հյուրընկալվել է «Ալլա Դովլաթովայի երեկոյան շոու»-ին, որտեղ հայտնի կինը պատմել է իր համարձակ լուսանկարների մասին։ Հաղորդումը հրապարակվել է «Ռուսկոյե ռոդիոյի» YouTube-յան էջում։

«Շպագատով իմ լուսանկարները ավելի շատ խառնաշփոթ են առաջացնում, քան երեխաների հետի կադրերը», - հայտարարել է արտիստուհին, ապա հավելել, որ քննադատութոյուններն այնքան են տարածել այդ պատմությունը, որ դրանց հիման վրա էլ իր շպագատը գրացվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում։

«Ինձ համար շոկային է, որ շոու բիզնեսի շատ աստղեր արդեն մերկացել են, ցուցադրել են իրենց սարսափելի կազմվածքը, հայտնվել են ամսագրերի եւ թերթերի շապիկներին, միեւնույն է խառնաշփոթը Վոլոչկովայի անվան շուրջ է։ Ու, եթե Վոլոչկովան լողազգեստով գտնվում է լողափին դա արդեն մերկապար է։ Կներեք, իմ մարմինն ինձ թույլ է տալիս կրել մինի բիկինի։ Սիրելիներս, դուք ձեր գեր մարմիններն այն վիճակի հասցրեք, որպեսզի նույնպես լինեք սեքսուալ, հիանալի, որպեսզի ձեր տղամարդիկ ոչ թե Անաստասիա Վոլոչկովային նայեն, այլ ձեզ», - հայտարարել է պարուհին։ Նա նշել է, որ իր լուսանկարներով փորձում է ցույց տալ, թե ինչպիսի կազմվածք պետք է ունենալ 43 տարեկան հասակում։

Վոլոչկովայի կարծիքով օգտատերերը, որոնք իրեն բացասական մեկնաբանություններ են գրում, չեն կարողանում տանել նրա գեղեցկությունը, հաջողությունն ու սլացիկ մարմինը։ Նման մարդկանց նա բարոյական հաշմանդամներ է անվանել։

Հուլիսին լրագրող Իրինա Շիխմանն ու ռեժիսոր Նիկիտա Լոյկը հարցազրույցներից մեկում պատմել են, որ Վոլոչկովան ալկոհոլի հետ կապված խնդիրներ ունի։ Ի պատասխան պարուհին բողոքել է՝ ասելով, որ նրա անվան հետ առաջին անգամը չէ, որ փորձում են իր անվան միջոցով «խայպ բռնել», եւ հայտարարել է, որ Շիխմանը ոչինչ չգիտի։

Լուսանկարները՝ Instagram, @studio_lenina555



© NEWS.am STYLE