Ուլտրակարճ կիսաշրջազգեստ, սլացիկ ոտքեր․ Տաթեւ Սարգսյանի գրավիչ լուսանկարը

22:47   20 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում: Նա ոչ միայն օգտատերերին է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, այլեւ կիսվում է իր մտքերով, ներկայացնում է իր անձին վերաբերող հետաքրքիր փաստեր: Մի խոսքով, նա «փակ» չէ իր երկրպագուների համար:

Դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է գրայիչ կերպարում։ Դերասանուհին կադրում կրում ջինսե, ուլտրակարճ կիսաշրջազգեստ, սեւ երանգի սպորտային կոշիկներ եւ նույն երանգի վերնաշապիկ։ Քնքուշ կադրին կից Տաթեւը հումորային գրառում է կատարել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին վագրային պրինտով զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Տաթեւ Սարգսյանը վառ դիմահարդարում էր ընտրել եւ նուրբ վզնոց։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին թողել՝ նշելով, որ նա շատ գեղեցիկ է։ Դերասանուհին եւս մեկ լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր Տաթեւիկ Ադումյանի հետ։ «Նոր սկիզբ»,- այս հեշթեգն էր օգտագործել Տաթեւ Սարգսյանը։



© NEWS.am STYLE