Victoria’s Secret-ին «բռնացրել են» մրցակցի ներքնազգեստի դիզայնը կրկնօրինակելիս

12:06   21 օգոստոսի, 2019

Victoria’s Secret ներքնազգեստի հայտնի ապրանքանիշի համար կարծես թե լավագույն ժամանակները չեն։ Նախ չեղարկվեց ցուցադրությունը, ապա փորձ արվեց ինչ-որ կերպ վերականգնել համբավը՝ աշխատանքի ընդունելով բրազիլացի տրանսգենդեր մոդել Վալենտինա Սամպայոյին։ Իսկ այժմ հերթական սկանդալը՝ բացահայտվել է ապրանքանիշի պլագիատը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Diet Prada ™ (@diet_prada)

Ներքնազգեստի ամերիկյան ապրանքանիշը կրկնօրինակում է մրցակցի՝ Agent Provocateur բրիտանական ապրանքանիշի դիզայնը։ Այս մասին Instagram-ում գրել են Diet Prada էջի հեղինակները։

Համացանցում մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում ներկայացված են նույնպիսի մոդելները։ Ձախից պատկերված աղջիկը կրում է Agent Provocateur, աջից պատկերվածը՝ Victoria’s Secret ապրանքանիշի ներքնազգեստը։

«Դեռ որքան մեխ պետք է մեխենք Victoria's Secret-ի գերեզմանին, որպեսզի բոլորը խոստովանեն, որ նրանք մահացած են»,- հրապարակման մեկնաբանություններում գրել են բլոգերները։ Victoria’s Secret-ի գործերը վերջին շրջանում այնքան էլ լավ չեն։ Քննդատություն ղեկավարության տրանսֆոբ հայտարարությունների պատճառով, խանութների փակում եւ նույնիսկ մի քանի մոդելի հեռանալ։ Կարո՞ղ է ապրանքանիշը վերականգնվել այսպիսի կորուստներից հետո։



© NEWS.am STYLE