Սոֆի Թերները կրկնօրինակել է ամուսնու նախկին ընկերուհու կերպարը

10:17   21 օգոստոսի, 2019

Դերասանուհի Սոֆի Թերները, որը հայտնի է «Գահերի խաղը» սերիալում Սանսա Սթարկի դերով, ամուսնու՝ երաժիշտ Ջո Ջոնասի ծննդյան տոնին ներկայացել է նույնիպիսի զգեստով, ինչպիսին տարիներ առաջ կրել է նրա նախկին ընկերուհին՝ Թեյլոր Սվիֆթը, հայտնում է Daily Mail-ը։

Անգլիացի դերասանուհին ընտրել է ֆրանսիացի մոդելյեր Ալեքսանդր Վոտյեի երեկոյան զգեստը։ Անհամաչափ հագուստը խորը լանջաբացվածք ունի, իսկ ազդերի հատվածում խորը բացվածքն ընդգծել է Թերների սլացիկ կազմվածքը։

Նա «ճակատագրական» կերպարն ամբողջացրել է գեղեցիկ աքսեսուարներով՝ վզնոց եւ ոճային ամառային կոշիկներ։ Դերասանուհին աչքերի հատվածում վառ դիմահարդարում է ընտրել, շուրթերը ներկել նյուդ երանգի շրթներկով։

Լրագրողները նկատել են, որ հենց այդ հագուստով է Թեյլոր Սվիֆթը 2016թ.-ին մասնակցել «Օսկար» մրցանակաբաշխության արարողությանը հաջորդած երեկույթին։

Թերները ոչ միայն ընտրել է նույն զգեստը, այլեւ նույնությամբ կրկնել Սվիֆթի կերպարը՝ այն համադրելով ոսկեգույն կոշիկների հետ։ Թեյլորն ու Ջոն հանդիպել են 2008թ.-ին մոտ երեք ամիս, երբ Ջոն 20 տարեկան էլ չէր։ Գուցե Սոֆին նույնիսկ չի հիշում Թեյլորին որպես ամուսնու «նախկին սիրելի»։



© NEWS.am STYLE