Անահիտ Սիմոնյանի ու Հայկոյի ջերմ լուսանկարը հանգստից

11:44   21 օգոստոսի, 2019

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով, որն արվել է հանգստի ընթացքում։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Անահիտ Սիմոնյանը պատկերված է ամուսնու՝ երաժիշտ Հայկոյի հետ։ Գեղեցիկ զույգը գրկախառնված է։ Երգչուհին պատասխանել է հետեւորդների հարցերին։ «Շատ տարբեր եք դուք եւ Հայկոն, բայց միաժամանակ շատ նման։ Ինչպե՞ս»,- հարցրել է օգտատերերից մեկը, ինչպիսին ի պատասխան Անահիտը հրապարակել է ջերմ լուսանկարն ու գրել. «Մենք 10 տարի է՝ միասին ենք»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարկված լուսանկարում Անահիտ Սիմոնյանը պատկերված էր ամուսնու՝ Հայկոյի եւ որդու՝ Արմանի հետ։ Ընտանեկան ջերմ կադրին կից Անահիտը գրել էր․ «Կյանքում այնպիսի շրջան է գալիս, երբ հեռանում եք դրամաներից ու մարդկանցից, որոնք դրանք ստեղծում են։ Ձեզ շրջապատում եք մարդկանցով, որոնց հետ ծիծաղում եք։ Մոռանում եք վատը եւ կենտրոնանում լավի վրա։

Սիրեք մարդկանց, որոնք ձեզ լավ են վերաբերում եւ աղոթեք մյուսների համար։ Կյանքն այնքան կարճ է, ապրեք այն ոչ այլ կերպ, քան երջանիկ։ Ընկնելը կյանքի մի մասն է, ոտքի կանգնելը՝ ապրելը։ Ողջ լինելը նվեր է, իսկ երջանիկ լինելը՝ ձեր ընտրությունը»։



© NEWS.am STYLE