Քրիս Ջեններն աշխատանքից ազատել է դայակին, որը գողացել է նրա երեխաների հագուստը

15:12   21 օգոստոսի, 2019

Հենց 63-ամյա Քրիս Ջենների շնորհիվ է հաջողվել ստեղծել Քարդաշյան-Ջեններ ընտանիքի բազմամիլիոնանոց կայսրությունը։ Անկախ հարստությունից՝ Քիմ Քարդաշյանի մայրը կարողացել է ներել գողությունը։

Похожее изображение

Օրերս համացանցում տարածվել է վաղեմի պատմությունը։ Իր հարղորման ընթացքում Հիզեր Մակդոնալդը հիշել է դեպքը, որը կապված էր Քրիս Ջենների որդու՝ Ռոբի դայակներից մեկի հետ։ Պարզվում է՝ նա գողացել է տղայի հագուստը։

Ռոբի դայակը նրա տարիքի երկու որդի ուներ։ Յուրաքանչյուր հանգստյան օր նրանք գալիս էին Քարդաշյանների հյուրատուն, ուր Ռոբը կարող էր խաղալ նրանց հետ՝ «այդքան շատ քույրերից մի փոքր հանգստանալու համար»։ Մի օր Քայլի Ջենների ավագ եղբայրը իր կորած հագուստը նկատել է դայակի որդիների հագին։

Картинки по запросу kris jenner rob kardashian

Այդ միջադեպից հետո Քրիսը ներել է դայակին։ Ամեն ինչ փոխվել է, երբ Քրիսը դայակին բռնել է հանցագործության վայրում։ Բազմազավակ մայրիկի համբերությունը, ամենայն հավանականությամբ, հատել է, եւ նա որոշել է աշխատանքից ազատել նրան։

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE