Կարճ զգեստ, ոճային ակնոց. Հասմիկ Խոջյանի գրավիչ կերպարը

14:48   21 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ ամառային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Հասմիկ Խոջյանը կարմիր գույնի զգեստ է կրում, որը զարդարված է ծաղկային պրինտով։ Դերասանուհին վառ զգեստը համադրել է սպիտակ ամառային կոշիկների հետ։ Նա պարզ սանրվածք է ընտրել եւ կերպարն ամբողջացրել ոճային ակնոցով։ Հասմիկը խոշոր ականջօղեր է ընտրել։ «Երջանիկ մարդ ու էներգիա»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին մեղմ շպարով էր, կրում էր ամառային, ճերմակ զգեստ։ Հասմիկը հրապարակմանը կից գրառում չէր կատարել, սակայն նրա հետեւորդներն ու երկրպագուները բազմաթիվ ջերմ խոսքեր էին հղել նրան։



© NEWS.am STYLE