«Նապոլին վերեւից». Սոֆի Մխեյանի նոր լուսանկարը

17:41   21 օգոստոսի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանը կիսվել է հանգստի ընթացքում արված լուսանկարով։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Սոֆին դեղին շապիկ է կրում եւ շպարված չէ։ Երգչուհու կերպարն ամբողջացնում է խոշոր արեւային ակնոցը։ Լուսանկարն արվել է քաղաքային գեղեցիկ ֆոնին։ «Նապոլին վերեւից»,- այս գրությամբ է ուղեկցվում սոցիալական ցանցում արված հրապարակումը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սոֆի Մխեյանը ներկայացել էր ամառային հմայիչ կերպարում։ Երգչուհին առանց շպարի էր, կրում էր զոլավոր հագուստ, կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Սոֆիի ձեռքում սուրճով բաժակ էր, իսկ նավի վրա արված լուսանկարի մեկնաբանություններում նա գրել էր․ «Առավոտ... ծով տեղ, սու՞րճ»։



© NEWS.am STYLE