Սվետլանա Լոբոդան ցնցել է շպագատով

19:12   21 օգոստոսի, 2019

Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան երկար ժամանակ է հատկացնում մարզումներին՝ երկու դուստրերի լույս աշխարհ գալուց հետո իդեալական կազմվածք ունենալու համար։ Instagram-յան էջում նա մարզումների ընթացքում արված տեսանյութեր ու լուսանկարներ է հրապարակում։

Բազմաթիվ հիթերի կատարողի միկրոբլոգում արտասովոր լուսանկար է հրապարակվել, որն արվել է Անթալիայում։ Սվետլանա Լոբոդան շպագատ է նստել՝ ցույց տալով սլացիկ կազմվածքը, ինչը երկակի զգացողություններ է առաջացրել երկրպագուների շրջանում։

Նրանց մի մասը խոստովանել է, որ նախանձում է աստղի կազմվածքիին, մյուսները հիացել են նրանով։ Նույնիսկ կոսմետիկայի բացակայությունը չի անհանգստացրել երգչուհու երկրպագուներին։ Լոբոդայն մեկնաբանություններում նշել է, որ պատրաստվում է համերգի։

Հրապարակման մեկնաբանություններում Լոբոդայի հետեւորդները զարմանք են արտահայտել, թե ինչպես է նրան հաջողվում ամեն ինչ հասցնել։ Շատերը նաեւ նշում են, որ աստղն առանց դիմահարդարման ավելի գեղեցիկ է։ Իհարկե, հետեւորդները բաց չեն թողել հնարավորությունը եւ հիշել են «շպագատի թագուհի» Անաստասիա Վոլոչկովային։ Մյուսները Լոբոդային շնորհակալություն են հայտնել մոտիվացիայի համար։



© NEWS.am STYLE