22 տարվա համատեղ կյանքից հետո Լարի Քինգը դիմել է ամուսնալուծության համար

20:16   21 օգոստոսի, 2019

Ամերիկացի լրագրող եւ հեռուստահաղորդավար Լարի Քինգը 22 տարվա ամուսնությունից հետո բաժանվում է յոթերորդ կնոջից՝ Շոնից։ Ամուսինները ցանկացել են բաժանվել դեռ 2010թ.-ից, երբ Քինգի կինը հարաբերություններ է սկսել նրանց որդու մարզչի հետ։

Ճգնաժամային շրջանը հաջողվել է հաղթահարել, սակայն ընտանեկան ներդաշնակությունն արդեն հնարավոր չէր վերականգնել։ «Նրանք մշտապես վիճում էին... Շոնն ու Լարին, ըստ էության, վերջին տասը տարիների ընթացքում առանձին են ապրել։ Նրանք տարբեր սենյակներում են քնում։ Լարին սուրբ չէ, սակայն հոգնել է այդ դրամայից»,- զույգի շրջապատի անդամներից մեկի խոսքերը մեջբերել է People-ը։

Լարին ու Շոնն ամուսնացել են 1997թ.-ին։ Նրանք երկու որդի ունեն՝ 20-ամյա Չենս ու 19-ամյա Քենոնը։

Մինչ Շոնի հետ կապը լրագրողն ամուսնացած է եղել յոթ անգամ, երկու անգամ՝ նույն կնոջ՝ Ալյոնա Ակինսի հետ։ Շոնի դեպքում Լարիի հետ ամուսնությունն առաջինն էր։

Լուսանկարները՝ Getty Images, Legion Media



© NEWS.am STYLE