Շորտ, գեղեցիկ աքսեսուարներ, վառ շպար. Աստղիկ Սաֆարյանի ոճային կերպարը

21:45   21 օգոստոսի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ շորտ է կրում։ Աստղիկ Սաֆարյանն այն համադրել է նույն երանգի լայն շապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել է վառ դիմահարդարումը։ Երգչուհին արեւային ակնոց է կրում եւ գեղեցիկ աքսեսուարներ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին մուգ գույնի շապիկ էր կրում։ Նա արտահայտիչ շպար էր ընտրել, ընդգծված էին շուրթերը։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը, որն, ի դեպ, կարելի է Աստղիկ Սաֆարյանի ոճի անբաժանելի մասը համարել։ «Գառնու տաճարում»,- մեկնաբանություններում անգլերենով գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE