Ռոբերտ Դե Նիրոն աշխատակցուհուն դատի է տվել աշխատանքի ընթացքում «Ընկերներ» ֆիլմը դիտելու համար

22:11   21 օգոստոսի, 2019

Հոլիվուդյան հայտնի դերասան Ռոբերտ Դե Նիրոյի ընկերությունը դատական գործընթացի մեջ է աշխատակցուհի Չեյզ Ռոբինսոնի հետ՝ աշխատանքի ընթացքում սերիալ դիտելու, ինչպես նաեւ կորպորատիվ միջոցները ծախսելու համար։ Չորս աշխատանքային օրվա ընթացքում նախկին աշխատակցուհին դիտել է «Ընկերներ» սերիալի 2 եթերաշրջանը, ընդհանուր առմամբ ծախսել է ընկերությանը պատկանող 50հազար դոլար։

Картинки по запросу де ниро

Ռոբերտ Դե Նիրոյի մոտ Չեյզը սկսել է աշխատել 2008թ․-ից, որպես անձնական ասիստենտ եւ մի քանի տարում կարողացել է հասնել ընկերության փոխնախագահի պաշտոնին։ 2019թ,-ին Ռոբինսոնը տարեկան ստացել է 300 հազար դոլար, իսկ ապրիլին սեփական դիմումի համաձայն լքել է պաշտոնը։

Картинки по запросу де ниро

Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ ժամանակի ընթացքում Չեյզ Ռոբինսոնը սկսել է հազվադեպ ներկայանալ աշխատանքի, իսկ երբ ներկայանում էր՝ դիտում էր Netflix-ի սերիալները։ Ընկերությունը տվյալներ է ներկայացրել, որոնք հաստատում են, որ 4 աշխատանքային օրվա ընթացքում նա դիտել է «Ընկերներ» սերիալի 55 մասերը։ Ինչպես նաեւ իրեն թույլ է տվել ընկերության հաշվին թանկարժեք ռեստորաններից ճաշ պաատվիրել։

Ընկերությունը մտադիր է նախկին աշխատակցուհուց առգրավել վեց միլիոն դոլար՝ 3 միլիոնը միջոցները յուրացնելու, 3-ը՝ օրենքները խախտելու համար։ Ինքը՝ Ռոբինսոնը ժխտում է մեղադրանքը եւ իր հասցեին հնչեցված յուրաքանչյուր մեղադրանք «հիմարություն» է անվանում։

Աղբյուրը՝ Variety



© NEWS.am STYLE