Ամուսնալուծությո՞ւն. Ռեգինա Տոդորենկոյի եւ Վլադ Տոպալովի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն

17:09   22 օգոստոսի, 2019

Հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոն եւ Վլադ Տոպալովը վերջերս օրինականացրել են հարաբերությունները։ Ու թեեւ զույգն իդեալական է թվում, ամեն ինչ այդքան էլ հարթ չէ։ Ամուսինները դիմել են հոգեբանի օգնությանը։ Ընտանեկան կոնֆլիկտներն այնքան լուրջ են, որ չի հաջողվում դրանք ինքնուրույն հարթել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от regina todorenko (@reginatodorenko)

Ռեգինայի խոսքով՝ վեճերը սովորաբար առաջանում են Վլադի ծանր բնավորության պատճառով։ Հեռուստահաղորդավարուհին պնդում է, որ ամուսինն իրեն հաճախ է նեղացնում իր արտահայտություններով։ «Երբեմն պատահում է կտրուկ արտահայտություն է անում։ Երբեմն կարող է կոպիտ կերպով նեղացնել... Թվում է՝ ինչու է այդպես։ Ես ընդունում եմ նրան եւ փորձում եմ։ Այդ գործընթացը մեզ դժվարությամբ է տրվում»,- նշել է Տոդորենկոն։  

Արտիստի կինը հավելել է, որ իրենք միասին հատուկ գրականություն են կարդում՝ միմյանց ավելի արագ հարմարվելու համար։ Ամուսինները խոստովանել են, որ բազմաթիվ անգամներ արդեն մտածել են ամուսնալուծության մասին։ Սակայն Ռեգինան երջանկության իր բանաձեւն ունի։ «Դու տղամարդ ես, եւ մեզ ցույց ես տալիս ճանապարհը, իսկ ես կին եմ եւ հավաքում եմ պայուսակն այդ ճամփորդության համար։ Ինձ համար այդպես է»,- պարզաբանել է նա։

Իսկ բլոգեր Լենա Միրոն համոզված է, որ աստղային զույգի հարաբերությունները չի կարելի այլ կերպ անվանել, քան թունավորող: Այդ առնչությամբ Տոդորենկոյի եւ Տոպալովի ամուսնությունն ապագա չունի։ Միրոյի կարծիքով՝ նրանց հարաբերությունները կարող են նույն ավարտն ունենալ, ինչպես Ռիտա Դակոտայի եւ Վլադ Սոկոլովսկիի դեպքում՝ սկանդալային ամուսնալուծություն։

Հիշեցնենք՝ Վլադ Տոպալովն ու Ռեգինա Տոդորենկոն ամուսնացել են 2018թ.-ի հոկտեմբերի 25-ին։ Նրանք որդի ունեն, որը լույս աշխարհ է եկել նույն տարվա դեկտեմբերին։

Աղբյուրը՝ Дни, Экспресс газета



© NEWS.am STYLE