Թոմ Քրուզի նախկին կինը կրկին միայնակ է. Քեթի Հոլմսն ու Ջեյմի Ֆոքսը բաժանվել են

19:15   22 օգոստոսի, 2019

40-ամյա Քեթի Հոլմսն ու 51-ամյա Ջեյմի Ֆոքսն այլեւս միասին չեն։ Ըստ զույգին մոտ կանգնած աղբյուների՝ նրանք բաժանվելու որոշում են կայացրել վեց տարվա հարաբերություններից հետո։ Ավելին, նրանք բաժանվել են մայիսի վերջին, սակայն այդ մասին միայն հիմա է հայտնի դարձել։

Աստղերի բաժանման մասին տեղեկատվությունը տարածվել է, երբ դերասանին օրերս նկատել են երգչուհի Սելա Վեյվի հետ Լոս Անջելեսի գիշերային ակումբերից մեկում։ Ինսայդերի խոսքով՝ Քեթին ասել է հետեւյալը. «Այն, ինչ անում է Ջեյմին, նրա գործն է։ Մենք արդեն մի քանի ամիս է՝ միասին չենք»։

Քեթի Հոլմսի եւ Ջեյմի Ֆոքսի սիրավեպը սկսվել է 2013թ.-ին. Թոմ Քրուզից բաժանվելիս կնքված պայմանագրի համաձայն՝ դերասանուհին չէր կարողել հրապարակայնացնել իր հարաբերությունները հինգ տարի եւ Ֆոքսի հետ հանրության շրջանում չի հայտնվել։

Զույգն առաջին անգամ պաշտոնապես հանրությանն է ներկայացել այս գարնանը. Հոլմսն ու Ֆոքսն այցելել են Նյու Յորքում անցկացված Met Gala։ Ավելի վաղ մամուլը գրում էր, որ նրանք կամուսնանան Փարիզում։ Ցավոք, ըստ լուրերի, այս հարաբերությունները եւս երջանկություն չեն բերել Քեթիին։ Հիշեցնենք՝ առաջին ամուսնուց՝ Թոմ Քրուզից ամուսնալուծությունը տեղի է ունեցել դերասանի կրոնական հայացքների հետեւանքով. նա սայենթոլոգիայի ուսմունքի հետեւորդ է։ Դրա հետեւանքով Հոլսմը դատարանի միջոցով նրան արգելել է մոտենալ դստերը։ Ամուսնալուծության ընթացքը ցավ է պատճառել նրան, եւ գեղեցկուհին կրկին միայնակ է...

Աղբյուրը եւ լուսանկարները՝ FOX News, Entertainmen Tonight, 

Getty Images, Evening Standart



© NEWS.am STYLE