Իրինա Այվազյանը դիմել է կտրուկ ոճափոխության

23:33   21 օգոստոսի, 2019

«Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում հանդես եկող դերասանուհի Իրինա Այվազյանը սոցցանցում բավականին բավականին հետաքրքիր էջ ունի։ Երիտասարդ աղջիկն իր երկրպագուների հետ կիսվում է ոչ միայն առօրյայով, սերիալի նկարահանումներով, այլեւ իր նախասիրություններով եւ հետաքրքիր կերպարներով։

Իրինան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է ոճափոխված կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կադրում շիկահեր է, կրում է ամառային նարնջագույն վերնաշապիկ, մեղմ շպարով է։ Կադրին կից նա գրառում չի կատարել։

Ավելի վաղ Իրինան լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր քնքուշ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կրում էր ամառային վերնաշապիկ, մեղմ շպարով էր։



© NEWS.am STYLE