«Ամուսնուս համար նույնիսկ ձվածեղն է խնդիր». Նատալյա Վոդյանովա

14:11   22 օգոստոսի, 2019

Ռուս սուպերմոդել Նատալյա Վոդյանովան ծավալուն հարցազրույց է տվել The Telegraph հրատարակությանը, որի ընթացքում հայտնել է, որ տնային գործերի մեծ մասն անձամբ է անում։ Նրա խոսքով՝ տունն այն վայրն է, ուր գերակայում են կանայք։ Նատալյան ամուսնու՝ ֆրանսիացի գործարար Անտուան Արնոյի եւ հինգ երեխաների հետ ապրում է փարիզյան շքեղ առանձնատանը, որից տեսարան է բացվում դեպի Էյֆելյան աշտարակ։

instagram.com/natasupernova

Նատալյան խոստովանել է, որ անկախ իր լարված գրաֆիկից եւ տարբեր բարեգորածական կազմակերպություններում աշխատանից՝ տնային գործերի մեծ մասն իր ուսերին է։ Նրա ամուսինն, ինչպես պարզվել է, առհասարակ չի կարողանում պատրաստել։ Միակ հանձնարարությունը, որը Արնոն հրաշալի է կատարում, երեխաներին քնեցնելն է։ Երեխաների դաստիարակության հետ կապված մյուս հարցերով աստղն անձամբ է զբաղվում։

Նատալյան պատմել է, որ երեխաների դաստիարակության հարցում խիստ է եւ ձգտում է նրանց չկերակրել անառողջ սնունդով։ «Ես միշտ երեխաներին ասում եմ, որ նրանք հիասքանչ են ու գեղեցիկ, բայց ձգտում եմ հետեւել, թե ինչ են նրանք ուտում։ Սննդային սովորությունները ձեւավորվում են մանկության տարիներին եւ նրանց հետ մնում առհավետ։ Երբ Վիկտորը տասը տարեկան էր, նա թմբլիկ դարձավ, եւ ես ստիպված էի ավելի խիստ լինել ու փոխել նրա սնունդը»,- պատմել է Վոդյանովան։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի սկզբին Նատալյա Վոդյանովան ժամանել էր Երեւան, ուր դարձել է միջազգային ամենախոշոր ընկերություններից մեկի ֆիլիալի ամենորյա երեկույթի պատվավոր հյուրը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ The Telegraph, Spletnik



© NEWS.am STYLE