Բալիում կապիկն Օլգա Բուզովայից «խլել է» բրենդային ակնոցը (ֆոտո)

15:14   22 օգոստոսի, 2019

Ծիծաղաշարժ դեպք է տեղի ունեցել Բալիում, ուր հանգստանում է Օլգա Բուզովան։ ТНТ-ի աստղն այցել է Բալիի ամենակարեւոր տաճարներից մեկը՝ Ուլուվատու, որը գտնվում է քարաժայռի բարձրունքին ծովի մակերեւույթից 70  մետր բարձրության վրա։ Երեկոյան այստեղ կարելի է դիտել աուտենտիկ լավագույն պարերից մեկը՝ կեչակ։

Ընդ որում, այս վայրը հայտնի է ոչ միայն պարերով, այլեւ «լկտիացած» կապիկներով, որոնք իրենց տանտեր են համարում։ Սակայն Բուզովան դա չի իմացել եւ կենդանիներին չափից շատ մոտեցել։ Արեւի ճառագայթների ներքո տաքացող կենդանիներից մեկը հարձակվել է երգչուհու վրա եւ խլել Jimmy Choo ապրանքանիշի թանկարժեք արեւային ակնոցը։

«Նա պարզապես նետվեց դեմքիս ուղղությամբ։ Ինչո՞ւ եք այդքան լկտի, չեք ամաչում»,- զայրացել է Օլգան, մինչ կապիկը կրծում էր բրենդային ապրանքը։ Ակնոցը վերադարձրել են, բայց աքսեսուարը վերջնականապես փչացել էր. Jimmy Choo-ի թանկարժեք աքսեսուարը, որը շատ նորաձեւ շատ աղջիկների երազանքն է, բաժին է ընկել կենդանիներից մեկին։

«Ապագայի համար. եթե ձեզ Ուլուվատու տաճար հրավիրեն, հանեք ակնոցը, քանի որ հենց նոր այն ինձանից հենց նոր լկտիաբար հանել են։ Կրծել։ Բայց նորը գնելու առիթ կա։ Ես այն օգտագործել եմ ընդամենը մեկ ամիս»,- Instagram-ի Stories բաժնում պատմել է Բուզովան։



© NEWS.am STYLE