Քվենտին Տարանտինոն առաջին անգամ հայր կդառնա

10:15   22 օգոստոսի, 2019

Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն առաջին անգամ հայր կդառնա, հայտնում է People-ը։

Նշվում է, որ ռեժիսորն իր սիրելիի՝ դերասանուհի Դaնիելա Փինկի հետ ծանոթացել է 2009թ.-ին՝ «Անփառունակ սրիկաները» ֆիլմի նկարահանումների ընթացքում։ 2017թ.-ին զույգը նշանադրվել է, իսկ 2018-ին՝ ամուսնացել։

Երեխան կդառնա 56-ամյա Տարանտինոյի եւ նրա 35-ամյա կնոջ առաջնեկը։ Երեխայի սեռն ու հղիության շրջանը չեն հստակեցվում։ Ի դեպ, լրագրողների հարցին, թե ինչու է ռեժիսորը, որը սիրավեպեր է ունեցել Հոլիվուդի ամենավառ կանանց հետ, այդքան ուշ ամուսնացել, Տարանտինոն պատասխանել է. «Նախկինում չէի ծրագրում ամուսնանալ, բայց հիմա հասկանում եմ՝ ինչու. ես պարզապես իդեալական կնոջ էի սպասում»։

Լուսանկարները՝ Getty Images, EPA



© NEWS.am STYLE