Էլեգանտ զգեստ, կարմիր շրթներկ. Հասմիկ Խոջյանի գրավիչ կերպարը

10:46   22 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Հասմիկը երկար, պուտավոր զգեստ է կրում, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Դերասանուհին այն համադրել է կարմիր բարձրակրունկ կոշիկների հետ։ Նա արտահայտիչ շպար է ընտրել. շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Հասմիկ Խոջյանը կարմիր գույնի զգեստ էր կրում, որը զարդարված էր ծաղկային պրինտով։ Դերասանուհին վառ զգեստը համադրել էր սպիտակ ամառային կոշիկների հետ։ Նա պարզ սանրվածք էր ընտրել եւ կերպարն ամբողջացրել ոճային ակնոցով։ Հասմիկը խոշոր ականջօղեր էր ընտրել։ «Երջանիկ մարդ ու էներգիա»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE