Լայն փողքերով տաբատ եւ տոպ. Աստղիկ Սաֆարյանի գրավիչ լուսանկարը

11:46   22 օգոստոսի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել ու ներկայացրել իր գեղեցիկ ամառային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Աստղիկ Սաֆարյանը լայն փողքերով ջինսե տաբատ է կրում։ Երգչուհին այն համադրել է ուսերի հատվածում բաց տոպի հետ։ Կերպարն ամբողջացնում են բարձրակրունկ կոշիկներն ու կապույտ պայուսակը։ Ոճային երգչուհին նախապատվություն է տվել նուրբ շպարին եւ աքսեսուարներին։ «Վերդարձ»,- այս գրությամբ է ուղեկցվում լուսանկարը։

Ավելի վաղ հրապարակիված լուսանկարում երգչուհին սեւ շորտ էր կրում։ Աստղիկ Սաֆարյանն այն համադրել էր նույն երանգի լայն շապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել էր վառ դիմահարդարումը։ Երգչուհին արեւային ակնոց էր կրում եւ գեղեցիկ աքսեսուարներ։

Գլխավոր լուսանկարը՝ @gorrobertovich



© NEWS.am STYLE