«Պատվավոր հայ» Դուեյն Ջոնսոնը դարձել է ամենաբարձր վարձատրվող դերասանը

12:17   22 օգոստոսի, 2019

Լորեն Հաշիանի հետ ամուսնությունից հետո «հայկական կլան» մուտք գործած Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը գլխավորել է ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը՝ առաջ անցնելով Քրիս Հեմսվորթից եւ Դոբերտ Դաունի կրտսերից, հայտնում է Entertainment Weekly-ն՝ վկայակոչելով «Forbes» ամսագրի տվյալները։

Տարվա ընթացքում նա վաստակել է մոտ 90 մլն դոլար։ Այս գումարի քառորդ մասից ավելին վճարվել է «Ջումանջի. նոր մակարդակ» ֆիլմում դերի համար։ Երկրորդ հերիզոնականում դերասան Քրիս Հեմսվորթն է, երրորդում՝ Ռոբերտ Դաունի կրտսերը։ Նրանք վաստակել են համապատասխանաբար 76 եւ 66 մլն դոլար։ Նրանց վաստակած գումարի էական մասը կազմել են հոնորարները «Վրիժառուները. վերջնախաղ» ֆիլմերի համար, որը դարձել է պատմության ընթացքում ամենաեկամտաբերը։

Նախորդ տարվա առաջատար Ջորջ Քլունին տասնյակում չի հայտնվել։

Ավելի վաղ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը դերասան Դուեյն Ջոնսոնին շնորհավորել էր «հայկական կլան» մուտք գործելու առիթով եւ նրան «պատվավոր հայ» անվանել։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE